News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 29-ին որպես արևելագետ հրավիրված էի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի կողմից կազմակերպված «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» 9-րդ միջազգային խորհրդաժողովին և հանդես գալու զեկույցով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է թուրքագետ, «Հայկական նախագիծ» ՀԿ համահիմնադիր Վարուժան Գեղամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Զեկույցս՝ «Հայկական Սյունիքը՝ որպես ԵԱՏՄ համար պատուհան դեպի Մերձավոր Արևելք» թեմայով ընդգրկված էր խորհրդաժողովի՝ «Եվրասիայում տրանսպորտային միջանցքների զարգացումը» բաժնում։

Իմ խնդիրն էր ցույց տալ, թե ինչ հեռանկարներ ունի Սյունիքով անցնելիք Հյուսիս-Հարավ միջանցքը և ինչու այն կարող է էական լինել ողջ ԵԱՏՄ կառույցի համար՝ որպես Մերձավորարևելյան տարածաշրջան դուրս գալու ամենակարճ, հուսալի ու հեռանկարային ճանապարհ։

Ադրբեջանից ևս ներկայացուցիչներ կային, որոնք փութաջանորեն փորձում էին առաջ մղել Հյուսիս-Հարավին հակադիր՝ Սյունիքով «Թյուրքական/Զանգեզուրի միջանցքի բացման թեման՝ ընդ որում նշելով, որ այդ միջանցքը հենց Հայաստանի համար է լավ ու հենց հայերի համար են այն բացում։ Բնականաբար, նրանք ստացան անհրաժեշտ հակահարվածը իմ կողմից։ Բայց պետք է գիտակցել, որ այս ոճով նրանք այժմ աշխատում են բոլոր հնարավոր հարթակներում և, ցավոք, միշտ չէ, որ ստանում են պատասխան։

Քանի դեռ մեր պետությունը չունի ազգային իշխանություն, Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է առաջ մղենք մենք՝ ազգային քաղաքացիական հասարակությունը, օգտվելով հանրային դիվանագիտության բոլոր հասանելի գործիքներից։ Ոչ մեկ որևէ տեղ մեր փոխարեն առաջ չի մղելու մեր շահերը։ Սա մեր բաժին աշխատանքն է։

Իսկ Հայաստանի շահն այս պահին ենթադրում է բոլոր միջոցներով վիժեցնել կապիտուլիանտի կողմից թուրքերին տրամադրվելիք միջանցքի հնարավորությունը և նպաստել արագ տեմպերով «Հյուսիս-հարավի» կառուցմանը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ