News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 1-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Նորվեգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Հելեն Սենդ Անդրեսենին:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերը քննարկել են հայ-նորվեգական հարաբերությունների զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Երկուստեք կարեւորվել է միջխորհրդարանական համագործակցությունն ակտիվացնելուն ուղղված ծրագրերի իրականացումը:

ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է նաեւ միջազգային տարբեր հարթակներում երկու երկրների խորհրդարանների համագործակցության խորացման անհրաժեշտությունը:

Անդրադարձ է եղել տարածաշրջանային անվտանգությանն  ու կայունությանը՝ այս համատեքստում ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորման գործընթացում:  Ալեն Սիմոնյանը շեշտել է  Ադրբեջանում  պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական  անձանց հայրենադարձման առաջնահերթությունը:

Զրույցի առանցքում են եղել նաեւ ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին  վերաբերող թեմաներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ