News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Հույս ունեմ, որ արդյունքում դուք չեք գա այն եզրակացության, որ Ազգային գվարդիան պետք է օգտագործվի միայն երկրի ներսում ծառայություն իրականացնելու համար, մանավանդ հաշվի առնելով այն, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ շփման գիծը 44-օրյա պատերազմից հետո էապես ընդլայնվել է։ Այս մասին նոյեմբերի 1-ին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2022թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ դիմելով հանրապետության փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանին։

Վերջինը նշեց, որ ոստիկանությունը, ինչպես ցույց տվեց անցած տարվա պատերազմը, միշտ պատրաստ է, միշտ մասնակցել եւ այսուհետ եւս մասնակցելու է Հայաստանի սահմանների պահպանմանը։ «Այսօրվա դրությամբ Ոստիկանության զորքերը ենթարկվում են ոստիկանապետին։ Ազգային գվարդիայի օգտագործման մասով մոտեցումները տարբեր կլինեն։ Մենք կընտրենք  ամենալավ տարբերակը»,- հավաստիացրեց Ֆիդանյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ