News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հանրապետության ողջ տարածքում պարեկային ծառայության ներդրման գործընթացը նախատեսվում է փուլային տարբերակով ավարտին հասցնել մինչեւ 2024 թվականի վերջ: Այս մասին այսօր 2022 թ․ պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:

Նրա խոսքով՝ ներկայումս ինտենսիվ աշխատանքներ են իրականացվում Լոռու եւ Շիրակի մարզերում պարեկային ծառայության ներդրման ուղղությամբ, որոնք նախատեսվում է գործարկել 2022 թվականի ապրիլ ամսին: «Արդեն իսկ նախապատրաստվել է նշված ստորաբաժանումների նախնական կառուցվածքները եւ ֆինանսական գնահատականները, ընթացքի մեջ է անհրաժեշտ տրանսպորտային, նյութատեխնիկական, սպառազինային եւ այլ միջոցների ձեռքբերման ու ենթակառուցվածքների ձեւավորման գործընթացը»,-ասաց Ֆիդանյանը:

Ֆիդանյանը հավելեց, որ մնացած մարզերում իրականացվում են պարեկային ծառայության ներդրման համար անհրաժեշտ կարիքների, ուժերի եւ միջոցների ուսումնասիրություններ:  

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ