News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ազգային անվտանգության ծառայությունը նախատեսում է բարձրացնել ԱԱԾ Սահմանապահ ծառայությունում ծառայող պայմանագրայինների աշխատավարձը՝ 160 հազար դրամից բարձրացնելով 210-220 հազար դրամի։ Այս մասին նոյեմբերի 1-ին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2022թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, ասաց Ազգային անվտանգության ծառայության փոխտնօրեն Արամ Հակոբյանը՝ պատասխանելով ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցին։

Պատգամավորը, մասնավորապես, հետաքրքրվեց, թե նախատեսվում է արդյոք բարձրացնել ԱԱԾ Սահմանապահ ծառայության սպաների եւ պայմանագրային ծառայողների աշխատավարձերը կամ պարգեւավճարները։

Ի պատասխան Հակոբյանն ասաց, որ այդ հարցով արդեն զբաղվում են։ «Գերատեսչության տնօրենը մեզ հանձնարարել է մտածել, թե ինչպես կարելի է բարելավել իրավիճակը։ Մասնավորապես, խոսքը պայմանագրայինների մասին է, որոնք ծառայում են ԱԱԾ Սահմանապահ ծառայությունում։ Այսօրվա դրությամբ նրանց աշխատավարձերը համեմատաբար մեծ չեն։ Նրանք այլ հաստատությունների (օրինակ, ոստիկանության – խմբ.) համեմատ համեմատաբար ավելի ցածր աշխատավարձ են ստանում։ Այս առնչությամբ անձնակազմի թվաքանակը նվազել է։ Մարդիկ պարզապես ազատվում են»,- պարզաբանեց ԱԱԾ փոխտնօրենը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ