News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Թուրքիայի եւ ԱՄՆ պաշտպանության նախարարությունների պատվիրակությունները նախատեսում են հանդիպել Վաշինգտոնում F-35 կործանիչների թեմայով, երկուշաբթի տեղեկացրել է NTV հեռուստաալիքը՝ հղում կատարելով աղբյուրներին։

«Ազգային պաշտպանության նախարարության աղբյուրները տեղեկացրել են, որ ինքնաթիռների առաքման եւ ծրագրում Թուրքիայի ներգրավման հարցապնդումը հանձնվել է ամերիկյան իշխանություններին։ Հայտարարվել է, որ Թուրքիայի եւ ԱՄՆ պաշտպանության նախարարությունների պատվիրակությունները նախատեսում են երկրորդ հանդիպումն իրականացնել Վաշինգտոնում F-35-երի թեմայով, մի քանի ամսվա ընթացքում։ Երկու կողմերը անցած շաբաթ հանդիպել են Անկարայում՝ կարգավորելու համար F-35-երի շուրջ ծագած կոնֆլիկտը եւ քննարկելու ֆինանսական հարցերը»,- ասվում է հեռուստաալիքի կայքում տեղադրված հաղորդագրությունում։

Ավելի վաղ ԱՄՆ-ը պաշտոնական ծանուցում էր ուղարկել Թուրքիային, որ հանում է նրան նորագույն F-35 կործանիչների մատակարարումների ծրագրից Անկարայի կողմից ռուսական С-400 ՀՕՊ համակարգերի ձեռքբերման պատճառով։ ԱՄՆ-ը չեղարկել էր F-35-ի համատեղ հուշագիրը, որը Թուրքիան ստորագրել էր 2007թ. հունվարին, այն ստորագրելով F-35-ի մնացած մյուս յոթ գործընկերների՝ Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Ավստրալիայի, Դանիայի, Կանադայի եւ Նորվեգիայի հետ։ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ը իր երկրին առաջարկել է գնել F-16 կործանիչներ F-35 ծրագրից նրան հանելուց հետո։

Ավելի վաղ Թուրքիան պարտավորվել էր գնել 100 F-35 ինքնաթիռ։ Նա նաեւ մասնակցում էր դրանց ավելի քան հազար բաղադրիչների արտադրությանը։ Ինչպես ավելի վաղ ՌԻԱ «Նովոստի»-ին տեղեկացրել էր հանրապետության արդյունաբերության եւ տեխնոլոգիաների նախարար Մուսթաֆա Վարանքը, Թուրքիան շարունակում է այդ բաղադրիչներն արտադրել՝ չնայած ԱՄՆ-ը հանել է նրան նախագծից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ