News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Մինչ դռնփակ նիստում պաշտպանության նախարարը «պարզաբանում էր», թե ինչո՞ւ է արգելվում ինձ՝ որպես պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի մշտական անդամ, այցելել սահմանագիծ, պարզվեց, որ նույն հանձնաժողովի իշխանությունը ներկայացնող անդամները նախորդ շաբաթ հնարավորություն ունեցել են այցելելու։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նա, մասնավորապես, հավելել է. «Նախարարի պարզաբանումը փակ նիստում էր՝ չեմ հանրայնացնի, բայց նույն «խնդիրները» ենթադրում է, որ խաղի կանոնները պետք է գործեն բոլորի համար։

Եվս մեկ անգամ համոզվեցի՝ ընդդիմության համար առաջնագիծը փակ է, որովհետև նման քաղաքական որոշում է «վերևից» իջեցված։

Մնացածը թեմաներին դեռ կանդրադառնամ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ