News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


«Իզմիրլյան» Բժշկական կենտրոնի նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանի առողջական վիճակը շարունակում է մնալ նույնը. ոչ մի փոփոխություն դեպի լավը տեղի չի ունեցել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

«Չարչյանի մոտ ախտորոշված է շաքարային դիաբետ՝ ծանր ձեւով, նա մինչեւ օրս 100 միավոր ինսուլին է ստանում։ Շաքարային դիաբետի այդ ձեւն անհամատեղելի է կալանքի հետ»,- նշեց Ալեքսանյանը։

Նա հայտնեց, որ Արմեն Չարչյանն իր հայեցողությամբ փորձաքննության կենթարկվի փաստաթղթային ձեւով.

«Փորձաքննություն նշանակելու մասին որոշում կայացնելու պահին դատարան ներկայացված այդ փաստաթղթերն ընդամենը ունեին մոտ 5 օրվա վաղեմություն։ Հետեւաբար անտրամաբանական է որեւէ կերպ հավաստիության տեսանկյունից կասկածներ ունենալ այդ փաստաթղթերի վերաբերյալ»:

Նա պնդեց, որ Չարչյանի առողջական վիճակն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծումն ուշանում էր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի անգործության հետեւանքով։

Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքը բավարարել էր։ Դատարանի որոշումից հետո Արմեն Չարչյանը սեփական նախաձեռնությամբ գնացել էր քրեակատարողական հիմնարկ, ապա՝ կալանավորվել, ապա Չարչյանի առողջական վիճակը վատթարացել էր, ու նա տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց։ Չարչյանը օգոստոսի 24-ին տարել է սուր ինֆակտ, ունի ծանր շաքարային դիաբետ եւ ընդունում 92 միավոր ինսուլին, ինչն ուղղակի անհամատեղելի է կալանքի հետ, եւ այս անհամատեղելիությունը հաստատվում է Կառավարության 825Ն որոշմամբ:

Չարչյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ