News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 13
Տեսնել լրահոսը

ԱՄՆ կառավարությունը իսրայելական Pegasus լրտեսող ծրագրեր արտադրողին ներառել է սահմանափակ հասանելիությամբ ընկերությունների ցուցակում այն ​​բանից հետո, երբ պարզվել է, որ ընկերությունը մատակարարել է ծրագրակազմ, որն օգտագործվում է պաշտոնյաներին եւ լրագրողներին հետապնդելու համար, հայտնել է AFP-ն։

NSO ընկերությունը հայտնվել է սկանդալի կենտրոնում՝ կապված այն լուրերի հետ, որ տասնյակ հազարավոր իրավապաշտպաններ, լրագրողներ, քաղաքական գործիչներ եւ գործարարներ ամբողջ աշխարհում դարձել են Pegasus ծրագրային ապահովման հնարավոր թիրախները:

Pegasus-ով վարակված սմարթֆոնները հիմնականում վերածվում են լրտեսական սարքերի, որոնք թույլ են տալիս կարդալ թիրախի հաղորդագրությունները, դիտել լուսանկարները, հետեւել գտնվելու վայրը եւ նույնիսկ միացնել տեսախցիկը առանց նրա իմացության:

«Այս գործիքները նաեւ թույլ են տվել օտարերկրյա կառավարություններին իրականացնել անդրազգային ռեպրեսիաներ, ինչը ավտորիտար կառավարությունների պրակտիկա է՝  այլախոհությունը լռեցնելու նպատակով թիրախավորել այլախոհներին, լրագրողներին եւ ակտիվիստներին», - ասվում է ԱՄՆ Առեւտրի նախարարության հայտարարության մեջ:

Վաշինգտոնը թիրախավորել է նաեւ իսրայելական Candiru ընկերությունը, Սինգապուրում տեղակայված Computer Security Initiative Consultancy PTE-ն (COSEINC) եւ ռուսական Positive Technologies ձեռնարկությունը:

Ընկերությունները այսպես կոչված «իրավաբանական անձանց ցուցակում» ներառելը նշանակում է, որ ամերիկյան կազմակերպություններից դեպի այդ ընկերություններ արտահանումը սահմանափակ է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ