News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Գինեգործությունն ու կոնյակի արտադրությունը զարգացնելու ճիշտ ռազմավարությունը խիստ կարեւոր է Հայաստանի համար: Այդ մասին մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նրա խոսքով՝ գինեգործության զարգացման հնգամյա ռազմավարության մշակումն ավարտին է մոտենում:

«Մենք արդեն ավարում ենք գինեգործության զարգացման հնգամյա ռազմավարության մշակումը «Խաղողի ու գինու» հիմնադրամի միջոցով, որի նպատակն է Հայաստանում գինու արտադրության կտրուկ բարձրացումը: Մենք պլանավորում ենք 2025-2026 թվականներին գինու արտադրությունը հասցնել մինչեւ 50 միլիոր լիտրի՝ տարբերություն 2020-ին արտադրված 12 միլիոն լիտրի: Այնուհետեւ պետք է հաջորդի կոնյակի արտադրության ոլորտում ռազմավարության մշակումը»,-ընդգծել է նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ