News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Առուշ Առուշանյանի կողմից 2020թ. դեկտեմբերի 30-ին դատախազության դեպոզիտ հաշվին փոխանցված գրավը՝ 2 մլն դրամի չափով, դատարանի որոշմամբ կփոխանցվի պետական բյուջե: Այս մասին որոշում է կայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ բավարարելով դատախազության ներկայացրած միջնորդությունը:

Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը պնդեց, որ դատարանի որոշումը չի բխում օրենքից:

«Մենք պնդել եւ պնդում ենք, որ Առուշանյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, եւ դատական այս որոշմամբ դա հաստատվեց: Մինչեւ վերջին պահը ես անձամբ ձեր՝ որպես դատարանի օբյեկտիվության հարցում գրամ անգամ կասկած չեմ ունեցել, այս որոշմամբ երկու խնդիր լուծեցիք. առաջին՝ դատական այս ակտով երրորդ անձի մոտ կարող է ողջամիտ ենթադրություն ձեւավորվել, որ խափանման միջոցի պայմանի խախտում կարող է ստեղծվել, այս ակտով կանխորոշեցիք Ձեր՝ սույն գործով վերջնական ակտի կայացումը, անուղղակի հաստատվելու է իրեն նոր մեղսագրվող արարքի փաստը: Դա ո՛չ Սահմանադրությունից է բխում, ո՛չ էլ՝ Քրեական դատավարության օրենսգրքից: Պարզ տրամաբանությունը հուշում է, որ այս քաղաքական գործում կա բացառապես քաղաքական ենթատեքստ, իրավաբանության հետ գործ չունենք: Մեկ անգամ խափանման միջոցի հարցով մեզ համար բացասական որոշում եք կայացրել, մենք՝ պաշտպաններս, մեր պահվածքը դատարանի որոշմամբ չենք պայմանավորել, բայց այս որոշումը չի համապատասխանում Սահմանադրությանը: Ձեր գործողությունները քրեական հանցանքի տարրեր են պարունակում»,- նշեց փաստաբանը:

Առուշանյանի պաշտպանները դատավորին ինքնաբացարկ էին ցանկանում հայտնել, բայց աշխատանքային ժամի ավարտվելու հիմքով դատարանը դա թույլ չտվեց անել: Դատական հաջորդ նիստը կայանալու է նոյեմբերի 29-ին՝ ժամը 14:00-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ