News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Սեւ ծովում ՆԱՏՕ-ի զորավարժությունները կապված են ԱՄՆ-ի` Ռուսաստանին զսպելու իր քաղաքականությունը զարգացնելու ձգտման հետ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Կարծում եմ, որ ՆԱՏՕ-ի զորավարժությունները կապված են ԱՄՆ-ի եւ դրա դաշնակիցների` Ռուսաստանի Դաշնությանը զսպելու քաղաքականությունը զարգացնելու  ձգտման հետ՝ չնայած 90-ականներին (20-րդ դար) հնչեցված բոլոր հորդորներին, որոնք տեղ գտան Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնադիր ակտի մեջ, որն ամբողջությամբ խախտվեց իր առանցքային մասով եւ որը հայտարարում էր ՆԱՏՕ-ի հանձնառությունը՝ չտեղափոխել իր ռազմական ենթակառուցվածքները դեպի արեւելք, նոր անդամների տարածք, այժմ անկասկած խոսքն ԱՄՆ-ի` նույն Ռումինիայում եւ նույն Բուլղարիայում ռազմածովային ուժերի բազաների ստեղծման հարցում շահագրգռվածության մասին է»,- լրագրողներին ասել է Լավրովը։

Նա նշել է, որ «դա պարզապես ազնիվ խոստումների խախտում չէ, որոնք բազմիցս հնչեցվել են ամերիկյան եւ որոշ եվրոպական առաջնորդների կողմից խորհրդային ղեկավարության հետ զրույցներում, այլ անմիջական խախտում է այն փաստաթղթի, որը ստորագրվել էր եւ որը բոլորը գովաբանում էին` որպես Ռուսաստանի Դաշնության եւ ՆԱՏՕ-ի միջեւ խաղաղ գոյակցության եւ գործընկերության հաստատման մոդել»: «ՆԱՏՕ-ի անդամների հետ հարաբերություններում մենք երկար տարիներ սովոր ենք պատրաստվել ցանկացած սադրանքի։ Այդ պատրաստակամությունն ապահովված է»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը Վենեսուելայի արտգործնախարար Ֆելիքս Պլասենսիայի հետ բանակցություններից հետո։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը լիովին պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հայտնել է, որ Էրդողանի այցը Միացյալ Նահանգներ կարող է պլանավորվել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի համար
Դիվանագետը նաեւ նշել է, որ Անկարան կարեւոր աշխատանք է կատարել բազմաթիվ տարածաշրջանային ճգնաժամերի լուծման գործում...
Սթոլտենբերգը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն չի նախատեսում զորքեր ուղարկել Ուկրաինա
ՆԱՏՕ-ն չի ծրագրում զորքեր ուղարկել Ուկրաինա...
ՆԱՏՕ գագաթաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ին Վաշինգտոնում
ԱՄՆ-ը կընդունի ՆԱՏՕ գագաթաժողովը...
ՆԱՏՕ-ն պատրաստվում է հռչակագրում ներառել Ուկրաինա զորքեր ուղարկելուց հրաժարվելու կետ. Corriere della Sera
ՆԱՏՕ-ն կհրաժարվի զորքեր ուղարկել...
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Յենս Սթոլտենբերգն առաջարկել է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ամենաշատ