News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը


Ազատության հրապարակում «Հայաստան» դաշինքի հրավիրած հանրահավաքին մասնակցում է նաեւ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը:

Նա հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին, իսկ դիտարկմանը, որ հանրահավաքին մասնակցելն արդեն ցույց է տալիս, որ անելիք ունի, նա արձագանքեց. «Իսկ ո՞վ ասաց, որ անելիքը միայն խոսելով է»:

Հարցին, թե աջակցո՞ւմ է հանրահավաքը կազմակերպող քաղաքական ուժին, նա պատասխանեց. «Իսկ դա պարտադի՞ր է, ոստիկաններն էլ են այստեղ: Ես հարցազրույց չեմ տալիս, լրագրողներն ինձ շատ ջղայնացրել են»:

Նշենք, որ Տիրան Խաչատրյանը պաշտոնանկ եղավ է «Իսկանդեր» հրթիռի՝ 10 տոկոս պայթելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ երկար ծիծաղելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ