News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների եւ տնտեսական փոխգործակցության վերականգնումը տարածաշրջանում կայուն խաղաղության հիմք պետք է դառնա եւ ապահովի այնտեղ ապրող բոլոր ժողովուրդների բարեկեցությունն ու անվտանգությունը։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

ԲԵԼՏԱ-ն տեղեկացնում է, որ պետությունների ղեկավարները հաստատել են երկկողմ համագործակցության ռազմավարական բնույթը, վերանայել են ապրիլին Բաքվում երկու նախագահների բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, քննարկվել են բելառուսական ընկերությունների մասնակցության հեռանկարները Ադրբեջանում մեծածավալ փոխշահավետ նախագծերի իրականացմանը։

Ալեքսանդր Լուկաշենկոն ողջունել է այն փաստը, որ «մեկ տարի առաջ ավարտվել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բազմամյա առճակատումը։ Հատկապես ուշադրություն է դարձրել խաղաղ շինարարության գործընթացի մեկնարկի կարեւորության վրա, որը հօգուտ երկու երկրների է։

Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգծել է, որ Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների եւ տնտեսական փոխգործակցության վերականգնումը պետք է տարածաշրջանում կայուն խաղաղության հիմք դառնա եւ ապահովի այնտեղ ապրող բոլոր ժողովուրդների բարեկեցությունն ու անվտանգությունը»։

Բելառուսի նախագահը «նաեւ ցավակցություն է հայտնել ղարաբաղյան բազմամյա հակամարտության բոլոր զոհերի ընտանիքներին ու մերձավորներին եւ նշել մեկ տարի առաջ Ռուսաստանի միջնորդությամբ ընդունված հայտարարության բացառիկ նշանակությունը, որը դադարեցրեց արյունահեղությունը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ