News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 12
Տեսնել լրահոսը

Շատ քչերը կհասկանան այն արցախցիներին, ովքեր պատերազմից հետո էլ շարունակում են ապրել Արցախում և ամեն օր իրենց մաշկի վրա զգալ ադրբեջանցիների շունչն ու դրանից բխող պարբերական ագրեսիան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Հասկանում ե՞ք, որ Ստեփանակերտ-Բերձոր-Գորիս ճանապարհով յուրաքանչյուր օր, հարյուրավոր, հազարավոր մարդիկ են տարբեր ուղղություններով երթևեկում ու այդ ճանապարհին ադրբեջանցին, օրը ցերեկով անզեն քաղաքացիական անձանց է գնդակահարում, որոնցից մեկը մահացել է, 3-ը վիրավոր են։

Թշնամին քթներիս տակ անում է այն ինչ ուզում է ու ոչ մի համաչափ գործողություն։

Այսօրվա իշխանություններով, կիրառվող գործիքակազմով որևէ արդյունավետ լուծում չի լինելու։ Սրանց կանգնեցնել է պետք, այսպես շարունակվել չի կարող»,- գրել է պատգամավորը։

 

 

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ