News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Այս պատերազմից այն դասը քաղեցինք, որ պետք է կազմակերպված լինենք. այս պատերազմը մեզ ասաց, որ շատ սխալ ենք համակարգերը ստեղծել, որոնք պետք է մեզ պաշտպանեին, որ պետք է մեզ պաշտպնեինք, պետք է զոհեր չունենայինք: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 9-ին, «Եռաբլուր» պանթեոնում NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:

«Դուք ինքներդ լավ գիտեք, որ այդպես է եղել 10-20 տարիներ: Ես կարծում եմ, այդ ամենը պետք է ամեն րոպե հիշել եւ ամեն ինչ անել հանուն Հայաստանի»,-ասաց նա:

Անդրադառնալով վարչապետի խոստացած «խաղաղության դարաշրջան բացելու» հայտարարությանը, նա ասաց. «Ես կարծում եմ՝ ցանկացած հարեւանի հետ էլ հնարավոր է խաղաղության դարաշրջան բացել: Մենք պետք է մի բան գիտակցենք, որ մեր սերունդները ապրելու են նույն տարածքում, մենք չենք կարող Հայաստանը կամ մեկ այլ երկիր տեղափոխել: Իհարկե անընդունելի են այս սադրանքները, զոհերը, բայց ինչ-որ պահի իրենք էլ պետք է գիտակցեն իրական խաղաղության ամբողջ գործընթացը պետք է համարել սկսած:

Ինչպես զարգացած երկրներն են, որ իրենց տարածքներն օգտագործում են հարեւան երկրների համար, այդպես էլ պետք է լինի Հայաստանի, Ադրբեջանի եւ մյուս հարեւանների տարածքները»:

Ինչ վերաբերում է պատերազմի հետեւանքների համար մեղավորներին, իշխող խմբակցության պատգամավորը նշեց. «Իհարկե կան մեղավորներ, բայց որոշողը ես չեմ, քննությունն է: Իհարկե, մենք էլ մեր մեղքի բաժինն ունենք, ցանկացած քաղաքացի, ցանկացած օպաշտոնյա ունի, եթե թերացել է: Խնդիրն այն է, որամեն մի հատված պետք է խորը ուսումնասիրվի եւ եզրահանգման գան: Պետք է անմեղ մարդիկ չտուժեն, իսկ մեղավորները պատասխան տան»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ