News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերի ընդունման տարելիցի կապակցությամբ շփումներ նախատեսված չեն, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այսօր այդ մասով շփումներ նախատեսված չեն»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով հարցին` արդյո՞ք պլանավորվում են շփումներ երեք երկրների ղեկավարների միջեւ համաձայնագրի տարելիցի կապակցությամբ։

Նա մանրամասնել է, որ Մոսկվայի եւ Բաքվի եւ Երեւանի միջեւ շփումը տեղի է ունենում տարբեր մակարդակներով եւ բացառապես կանոնավոր կերպով:

«Ինչ վերաբերում է երեքի շփմանը, ապա եթե մի օր նման պայմանավորվածություն ձեռք բերվի, մենք ձեզ կտեղեկացնենք։ Ներկայումս ինչ-որ կոնկրետ պայմանավորվածություններ չկան»,- հավելել է Պեսկովը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ