News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Լոնդոնին կոչ է արել վերադարձնել Պարթենոնի մարմարե շեդեւրները, որոնք անօրինական տեղափոխվել են Հունաստանից 19-րդ դարում եւ այժմ ցուցադրված են Լոնդոնում բրիտանական թանգարանում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ ազգերի միջեւ չի կարող երկխոսություն լինել, եթե այն բացակայում է մշակույթների միջեւ, եւ չկա փոխադարձ հարգանք պատմության եւ ժառանգության նկատմամբ։

«Կարծում եմ, որ Լոնդոնում գտնվող Պարթենոնի շեդեւրները պետք է միավորվեն Աթենքում Պարթենոնի քանդակների հավաքածուին»,-ասել է Միցոտակիսը՝ ելույթ ունենալով Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման  75-ամյակի կապակցությամբ։  

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ