News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի հայերի միությունը Երեւանում նշում է հիմնադրման 20-ամյակը։

Այս նշանակալից իրադարձության կապակցությամբ նոյեմբերի 15-ին Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում տեղի է ունենում Ուկրաինայի հայերի միության ամփոփիչ համաժողովը։ Հայ համայնքը պաշտոնական պատվիրակություն է ուղարկել Երեւան: Պատվիրակության կազմում են Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը, մարզային համայնքների ղեկավարներ, Գերագույն Ռադայի եւ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներ, ինչպես նաեւ քաղաքական գործիչներ, քաղաքագետներ, հասարակական գործիչներ։ Համաժողովին կամփոփվեն Ուկրաինայի հայերի միության հանձնաժողովների աշխատանքի արդյունքները:

Համաժողովը մեկնարկեց երկու երկրների օրհներգերով, ինչից հետո Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդը, ավանդույթի համաձայն, աղոթք կարդաց: Այնուհետեւ տեղի ունեցավ  հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ավանդի համար մրցանակների հանձնումը։ Մասնավորապես, Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի անունից պարգեւատրական ատրճանակ հանձնվեց։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ