News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Օհայո նահանգի դատախազությունը 100 մլրդ դոլարի դատական հայց է ներկայացրել Facebook-ի դեմ, որը վերջերս վերանվանվել է Meta, երեխաների հետ աշխատանքի ալգորիթմների պատճառով, գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով The Wall Street Journal-ը։

Հայցը ներկայացվել է ընկերության եւ պետական ​​կենսաթոշակային համակարգի ներդրողների անունից, ովքեր պահանջում են Meta-ից 100 միլիարդ դոլարի վնասի փոխհատուցում։ «Ֆեյսբուքի ղեկավարությունը պնդում էր, որ հոգ է տանում մեր երեխաների մասին եւ զբաղվում է օնլայն-թրոլլերի արմատախիլ անելով, սակայն իրականում սեփական շահի համար ստեղծել է տառապանք եւ պառակտել օգտատերերին»,-թերթը մեջբերում է Օհայոյի գլխավոր դատախազ Դեյվ Յոթսի հայտարարությունը:

Հայցադիմումի համաձայն՝ ընկերության ղեկավարությունն այս տարվա ապրիլի 29-ից հոկտեմբերի 21-ը խախտել է դաշնային օրենքը՝ հանուն շահույթի՝ մոլորեցնելով հանրությանը, թե իր արտադրանքը ինչ բացասական ազդեցություն կարող է ունենալ անչափահասների վրա։ Հայցվորները, բացի վնասների փոխհատուցումից, պահանջում են Meta-ի ղեկավարությունից միջոցներ ձեռնարկել՝ սեփական ներդրողներին կրկին մոլորության մեջ չգցելու համար։

Սեպտեմբերին The Wall Street Journal-ը սկսել է հրապարակել մի շարք հոդվածներ ընկերությունում եւ նրա ծառայություններում վնասակար գործողությունների մասին: Մասնավորապես, նշվում է, որ ընկերության սոցիալական ցանցերը գովազդում են օգտատերերի առողջության համար պոտենցիալ վտանգավոր, բայց նրանց հետաքրքրություն առաջացնող բովանդակություն (օրինակ՝ անորեքսիայով արդեն տառապող աղջիկներին առաջարկվել է բաժանորդագրվել խմբերի, որտեղ քննարկվում էր քաշի կորուստը)։ Ուշադրություն գրավելու համար արմատական ​​եւ նույնիսկ ծայրահեղական բովանդակությունը գովազդվել կամ չի զտվել։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ (ֆոտո)
Բոլոր միջոցառումների ընթացքում Fastex-ը հասցրել է մեծ ուշադրություն գրավել ինչպես նոր թողարկված, այնպես էլ արդեն հայտնի պրոդուկտներին՝ Fastex Card-ին, Fastex Exchange-ին, Fastex Wallet-ին, ftNFT հարթակին...
ԱՄՆ-ն աճուրդի է հանել Cheyenne գերհամակարգիչը
Գերհամակարգիչն առանցքային դեր է խաղացել կրթության...
Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է  6-րդ Fastex Meetup-ը (ֆոտո)
Ինտերակտիվ և հետաքրքիր հարցուպատասխանի ընթացքում մասնակիցները բացահայտել են արհեստական բանականության հնարավորությունները, ծանոթացել են Dream Factory-ի մի շարք տեխնիկական լուծումներին...
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
Ամենաշատ