News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ֆրանսիացի քաղաքական գործիչները դեմ են ֆրանսիական բառարանում «գենդերային-չեզոք» դերանուն ներառելուն՝ պնդելով, որ դա աղտոտում է լեզուն։

Le Robert ֆրանսիական բառարանը թարմացրել է իր առցանց բառարանը՝ ներառելով «iel» դերանունը, որը նման է գենդերային-չեզոք «they» դերանունին անգլերենում, այն բանից հետո, երբ հետազոտողները վերջին ամիսներին նկատել են դերանունի օգտագործման աճ, հաղորդում է Reuters-ը:

Այնուամենայնիվ, օրենսդիրները եւ Ֆրանսիայի կառավարությունը դեմ են արտահայտվել լեզվի ցանկացած փոփոխության: «Ինքլյուզիվ գիրը ֆրանսերեն լեզվի ապագան չէ»,-թվիթերում գրել է կրթության նախարար Ժան-Միշել Բլանքերը։  

«Iel»-ը արական եւ իգական «il» եւ «elle» դերանունների համադրությունն է, որը հայտնվել է բառարանում հոկտեմբերին։ 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ