News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն հաստատել են դեպի Վեներա համատեղ առաքելություն կազմակերպելու մտադրությունը: Այդ մասին շաբաթ հայտնել է Ռոսկոսմոսի գործադիր տնօրեն Դմիտրի Ռոգոզինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք պայմանավորվել են ամերիկացիների հետ համատեղ առաքելություն իրականացնել դեպի Վեներա: Վեներան ավանդաբար համարվել է ռուսական մոլորակ: Այդտեղ վայրէջք են կատարել խորհրդային սարքերը: Սակայն մենք պատրաստվում ենք այնտեղ կատարել առաքելություն, որը կոչվում է «Վեներա-Դ»՝ համատեղ ռուս-ամերիկյան առաքելություն»,-ասել է Ռոգոզինը:

Նա պարզաբանել է, որ այդ համատեղ աշխատանքը կօգնի պարզեցնել այդ խնդիրը տնտեսական, տեխնիկայի եւ գիտության տեսանկյունից: «Ինչո՞ւ է այդ աշխատանքը համատեղվում ամերիկացիների հետ: Քանի որ շատ բարդ է: Այդ գործում ավելի հեշտ է այդպիսի հարցերը լուծել համատեղ, միահամուռ ուժերով, միացնելով մեր գիտնականների տաղանդները, միաժամանակ դա ավելի դյուրին է տնտեսական առումով, ինչպես նաեւ հուսալի է տեխնիկայի աշխատանքի եւ այլնի տեսանկյունից: Ուստի ամերիկացիները նույնպես հետաքրքրված են դրանում»,-ասել է Ռոգոզինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ