News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ճապոնիան մտահոգված է ՌԴ Օդատիեզերական ուժերի եւ Չինաստանի Օդուժի՝ Ճապոնական եւ Արեւելա-Չինական ծովերի ավազանների երկնքում համատեղ օդային պարեկային ծառայության իրականացմամբ: Այդ մասին կիրակի Fuji հեռուստալիքի եթերում հայտարարել է Ճապոնիայի ԱԳՆ Յոսիմասա Խայասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Դիվանագիտական ալիքներով մենք հայտնել ենք Չինաստանին եւ Ռուսաստանին մեր մտահոգությունը տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից»,-ասել է նա:

ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուն նոյեմբերի 19-ին տեղեկացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին համատեղ օդային պարեկային ծառայության իրականացման ընթացքում առաջադրված խնդիրների բարեհաջող կատարման մասին:

Ավիախմբի մեջ ներառվել են Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի Տու-95ՄՍ երկու ռազմավարական կործանիչներ եւ Չինաստանի օդուժի «Խուն-6Կ» երկու ռազմավարական ռմբակոծիչներ: Ռուսական Օդուժի Սու-35Ս ինքնաթիռն ապահովել է ռազմավարական ռմբակոծիչների՝ կործանիչների կողմից ուղեկցումը: Օդում ինքնաթիռների կառավարումն իրականացվել է ռադիոլոկացիոն հսկողության եւ ուղղորդման Ա-50ՈՒ ինքնաթիռից: Հարավային Կորեան եւ Ճապոնիան օդ են բարձրացրել իրենց կործանիչները ՉԺՀ եւ ՌԴ համատեղ պարեկային ծառայության կապակցությամբ, ընդ որում՝ օդային սահմանների որեւէ խախտում չի գրանցվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ