News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ռիկսդագը (Շվեդիայի միապալատ խորհրդարան) քվեարկել է Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական ​​աշխատավորական կուսակցության առաջնորդ Մագդալենա Անդերսոնին վարչապետ նշանակելու օգտին։ Նա դարձել է երկրի պատմության մեջ առաջին կինը, ով ստանձնում է վարչապետի պաշտոնը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Անդերսոնի թեկնածությունը հաստատելու համար պահանջվում էր առնվազն 175 կողմ կամ ձեռնպահ ձայն։ Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 117, դեմ՝ 174, ձեռնպահ՝ 57 պատգամավոր, մեկ պատգամավոր բացակայել է նիստին։

2014 թվականին Անդերսոնը ստանձնել է Շվեդիայի ֆինանսների նախարարի պաշտոնը՝ դառնալով կառավարությունում այս պաշտոնը զբաղեցնող առաջին կինը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ