News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական միության եւ Իրանի շահերի ընդհանրություն կա Հյուսիս-Հարավ ուղղությամբ տրանսպորտային եւ լոգիստիկ հնարավորությունների օգտագործման հարցում՝ եվրասիական մեծ գործընկերության ձեւավորման համատեքստում։ Այս մասին նոյեմբերի 24-ին Երեւանում «Եվրասիա - 21» առաջին միջազգային առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսի բացման ժամանակ իր ելույթում նշեց Հայաստանում Ռուսաստանի առեւտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն։

Այժմ, նրա խոսքով, բանակցություններ են ընթանում ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու շուրջ։ Նա վստահություն հայտնեց, որ նման համաձայնագրի կնքումը բարենպաստ ազդեցություն կունենա երկարաժամկետ առեւտրատնտեսական կապերի եւ համագործակցության պլանավորման արդյունավետության վրա։

«Իրանի գլխավոր հարստությունը դեպի Հնդկական օվկիանոս մուտքն է»,-ընդգծեց Դոնչենկոն։ Նա հավելեց, որ Ռուսաստանը մեծապես կշահի ԵՏՄ-ին Իրանի անդամակցությունից։ «Իրանը Ռուսաստանի համար ամենահեռանկարային գործընկերներից մեկն է։ Ռուսաստանը կարող է Իրանին առաջարկել պարենային ապրանքների, ոչ պարենային ապրանքների, շինանյութերի, կահույքի, տեխնիկայի գրեթե ողջ տեսականին։ Իրանից Ռուսաստան արտահանվող հիմնական ապրանքներն են նավթը, գազը, նավթամթերքը, սննդամթերքը եւ գորգերը»,-եզրափակեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ