News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Լահորը դարձել է աշխարհի ամենակեղտոտ քաղաքը: Մշուշի խիտ ամպը, որը պարուրել է Պակիստանի մշակութային մայրաքաղաքը, բերել է դրան աշխարհի ամենաաղտոտված քաղաքի տխրահռչակ տիտղոսը, վկայում են օդի որակի մոնիտորինգի շվեյցարական ընկերության տվյալները, փոխանցում է AP-ն:

IQAir-ը հայտնել է, որ Լահորն այժմ գտնվում է աղտոտված քաղաքների վարկանիշային աղյուսակի առաջին տեղում՝ AQI սանդղակով 203 օդի որակի ինդեքսով, երկրորդ տեղում գտնվող Դելիի համեմատ՝ 183: Մշուշի եւ օդի աղտոտվածության աճի պատճառով հազարավոր մարդկանց մոտ շնչառական եւ այլ հիվանդություններ են առաջացել:

Երրորդ տեղում Բանգլադեշի մայրաքաղաք Դաքան է՝ 169 ինդեքսով, իսկ Կալկաթան՝ չորրորդը՝ 168 ինդեքսով: Լահորը մեկ օր առաջ երրորդ տեղում էր:
Լահորը ժամանակին հայտնի է եղել որպես այգիների քաղաք, որոնք տնկվել են մուղալների ժամանակաշրջանում՝ 16-19-րդ դարերում: Ինտենսիվ ուրբանիզացիան եւ բնակչության արագ աճը քիչ տեղ են թողել կանաչապատման համար ամբողջ քաղաքում, որը Պակիստանի մեծությամբ երկրորդն է մայրաքաղաք Կարաչիից հետո:

Բժիշկները մարդկանց խորհուրդ են տալիս դիմակներ կրել՝ շնչառական խնդիրներից խուսափելու համար։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ