News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

«Տաթեւ» դպրոցում նախօրեին  23 սանի մոտ է ինքնազգացողությունը վատացել, նրանցից 4–ն են այս պահի դրությամբ հոսպիտալացված։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Օֆելյա Պետրոսյանն՝ անդրադառնալով կրթահամալիրի սաների շրջանում թունավորման դեպքերին։

«Երբ տեսա, որ 4 երեխայի ինքնազգացողությունը վատացել է, անմիջապես զանգեցի պատկան մարմիններին, ուզում էինք հասկանալ պատճառը, որովհետեւ սա դպրոցի կենսագրության մեջ աննախադեպ երեւույթ էր։ Եթե սննդով է պայմանավորված, ապա 400 հոգուց ավելի մարդ սնվել է դպրոցում, եւ ընդամենը այդքան երեխայի ինքնազգացողությունն է վատացել, տրամաբանական կապը չենք կարողանում գտնել այս ամենում։ Նույն ճաշացանկն է մատուցվել, որից սնվել ենք նաեւ ես, դպրոցի հիմնադիրը, ուսուցչական անձնակազմը։ Եթե նույն սնունդը նաեւ մենք ենք կերել, ոնց կարող էր միայն երեխաների վրա ազդել»,– ասաց դպրոցի տնօրենը՝ հավելելով, որ ճաշացանկում եղել է տեղական հավի մսով պատրաստված ուտեստ,  եւ «Վինեգրետ» աղցան։

Դպրոցը շարունակում է բնականոն աշխատանքը։ Տնօրենի խոսքով՝ միայն ճաշացանկն է փոխվել, իսկ բացականերն էլ այն սաներն են, որոնց ինքնազգացողությունը վատացել էր։

«Ծնողները նրանց դպրոց չեն ուղարկել զուտ ապահովությունից ելնելով, մինչեւ կպարզվի, թե ինչով էր պայմանավորված երեխաների ինքնազգացողության վատացումը։  Աշակերտներից հիվանդանոց դիմել են 6–ը, որոնցից 4–ն են միայն հոսպիտալացվել։ Նրանք 5–րդ, 6–րդ, 7–րդ, եւ 8–րդ դասարանի աշակերտներ են, նրանց առողջական վիճակում դրական դինամիկ կա, ապաքինվում են»,– նշեց դպրոցի տնօրենը։

Ըստ Առողջապահության նախարարության, հոսպիտալացված 4 երեխաներից  2-ը Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում են, 2-ը՝ «Մուրացան» հիվանդանոցային համալիրում։ Նրանց վիճակը գնահատվում է թեթեւ եւ միջին ծանրության։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում
Դեպքի փաստով ոստիկանության կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Երևան...
Կապանում 55-ամյա քաղաքացին սայթաքել է եւ նկել քարերի վրա. փրկարարները 400 մետր պատգարակով տարել են
Մայիսի 5-ին, ժամը 21:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի...
Հրդեհ Հրազդանի կիրճում, «Սուրբ Սարգիս» եկեղեցու մոտակայքում. Այն մարվել է 3 ժամ անց
Մայիսի 5-ին, ժամը 16:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Հալաբյան փողոցում «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել սյանը. 21-ամյա ուղեւորին հոսպիտալացրել են
Մայիսի 5-ին, ժամը 23:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել
Մայիսի 5-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են...
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Ամենաշատ