News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Բրազիլական ավիաընկերության օդաչուներն ու բորտուղեկցորդուհիներն աշխատավարձերի բարձրացում են պահանջում եւ անժամկետ գործադուլ են հայտարարել։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է երկրի ավիացիայի արհմիությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Օդաչուները եւ բորտուղեկցորդուհիները պայմանավորվել են նոյեմբերի 29-ից անժամկետ գործադուլ սկսել ամբողջ երկրում՝ ի նշան բողոքի ավիաընկերության՝ կոլեկտիվ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ բանակցություններից հրաժարվելու դեմ»,- ասվում է արհմիության կայքում տեղադրված հայտարարության մեջ։ «Հասարակության եւ օդային տրանսպորտից օգտվողների նկատմամբ հարգանքից ելնելով` աշխատողների 50 տոնկոս ամեն օր կմասնակցի գործադուլին, իսկ մյուս կեսը կաշխատի»,- ասվում է արհմիությունում։

Օդաչուներն ու բորտուղեկցորդուհիներն ուշադրություն են դարձնում Բրազիլիայում բարձր գնաճի վրա եւ պահանջում են ինդեքսավորել իրենց աշխատավարձերը, որոնք երկու տարի շարունակ անփոփոխ են մնացել։ Արհմիությունը մերժել է գործատուների առաջարկը, որն այս կատեգորիաների աշխատողների աշխատավարձերի ինդեքսավորում էր նախատեսում «էականորեն ավելի ցածր դրույքաչափով»։ Բացի այդ, հայտարարության մեջ նշվում է, որ չնայած վերջին տարիներին օդային հաղորդակցության զգալի վերականգնմանը եւ ավիաընկերությունների լավատեսական կանխատեսումներին, օդաչուներն ու բորտուղեկցորդուհիները, որոնց աշխատավարձերը կրճատվել են կորոնավիրուսային համավարակի հետեւանքների պատճառով, բավարար աշխատավարձ չեն ստանում:

Բրազիլիայում գնաճի պաշտոնական մակարդակը 2020 թվականին կազմել է 4.25 տոկոս: Երկրի Կենտրոնական բանկի փորձագետներն այս տարի գնաճը կանխատեսում են 10.12 տոկոսի մակարդակում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ