News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Աճող սպառնալիքները մեզ բոլորիս ստիպում են ադեկվատ արձագանքել ստեղծված իրավիճակին։ Ակնհայտ է, որ այս պահին չկան անհրաժեշտ պայմաններ սահմանազատման եւ սահմանագծման գործընթաց սկսելու համար։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 25-ին, խորհրդարանական լսումների ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Նրա խոսքով՝ այսօրվա լսումների նպատակն է վերհանել սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի վաղաժամկետ իրականացման բոլոր սպառնալիքներն ու խնդիրները՝ առանց համապատասխան պայմաններ ստեղծելու, առանց խաղաղության հաստատման եւ իրավական հիմքերի առկայության եւ երկրում հաստատված իրավական նորմերի՝ Հայաստանի իշխանությունների կողմից կոպիտ խախտմամբ։             

«Մեր նպատակն է նաեւ այս ամենը ներկայացնել հանրությանը, կանխել երկրի համար նման բացասական գործընթացները։ Սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի օրինականության հիմնական պայմանը միջազգային իրավունքի, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների նորմերի պահպանումն է»,-ընդգծեց Օհանյանը։

Ընդդիմադիրը հիշեցրեց, որ սահմանազատում սկսելու համար հակառակորդ երկրները պետք է հասնեն խաղաղության, ապահովեն դիվանագիտական ​​հարաբերությունների պատշաճ մակարդակ եւ փոխադարձ վստահություն։ «Սահմանազատման գործընթացը պետք է իրականացնի երկու հարեւան երկրների կողմից ստեղծված խառը հանձնաժողովը։ Այս գործընթացը պետք է հիմնված լինի ազգային օրենսդրության եւ միջազգային փորձի վրա: Դրա հետ մեկտեղ պետք է հաշվի առնել նոր սահմանների ազդեցությունը տնտեսության, ինժեներական ենթակառուցվածքների, ինչպես նաեւ սահմանամերձ գյուղերի բնակիչների կենսագործունեության վրա»,-հավելեց Օհանյանը։     

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
Ամենաշատ