News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Մենք ելնում ենք նրանից, որ երթուղիների ապաշրջափակումը պետք է իրականացվի միջազգային համաձայնագրերի եւ կողմերից յուրաքանչյուրի ազգային օրենսդրության հիման վրա։ Այս մասին նոյեմբերի 25-ին կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ինչպես գիտեք, մենք կողմ ենք ամենաբարձր մակարդակով համաձայնությունների իրականացմանը, որոնք ձեռք են բերվել 2020 թվականի նոյեմբերի 9-ին եւ 2021 թվականի հունվարի 11-ին: Դրանք, ի թիվս այլ հարցերի, վերաբերում են Հարավային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը: Այս կարեւոր խնդրով զբաղվում է եռակողմ աշխատանքային խումբը, որը համանախագահում են երեք երկրների փոխվարչապետները։ Այդ հարցերի ողջ շրջանակը քննարկել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Երեւան եւ Բաքու կատարած այցերի ընթացքում։ Մենք լավ հեռանկարներ ենք տեսնում տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերման համար, իհարկե, հաշվի առնելով բոլոր կողմերի շահերի հավասարակշռությունը։ Մենք ելնում ենք նրանից, որ երթուղիների ապաշրջափակումը պետք է  իրականացվի միջազգային համաձայնագրերի եւ կողմերից յուրաքանչյուրի ազգային օրենսդրության հիման վրա»,-ասել է Զախարովան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ