News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 06
USD
402.95
EUR
436.48
RUB
4.4
Տեսնել լրահոսը


Ոչ մեկը չի ուզեցել հետ քաշվի. այդ օրերին վարչապետը եկել է Գորիս ու խորհրդակցություն արել։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 26-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում այն հանգամանքին, որ նախորդ տարվա դեկտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով Սյունիքում զորքերը հետ քաշվեցին։

Հիշեցնենք, Փաշինյանը նշել էր, որ եթե նման որոշում չկայացվեր` Սյունիքում ռազմական գործողություններ էին սկսվելու և մենք խնդիրներ էինք ունենալու։

«Փաշինյանն ասել է` անցեք Սյունիքի պաշտպանության։ Մենք էլ Նռնաձորից Խոզնավար նպաստավոր բարձունքների վրա անցել ենք պաշտպանության։ Ավելին, մենք 1 ամիս համագործակցել ենք, որ «նեյտրալ զոնան» մենք պահենք։ 3 անգամ Կուբաթլուի հատվածում մենք մեր դիրքերն առաջ ենք տվել, հետո Ռուսաստանը չի համաձայնել, մենք պետք է զբաղեցնեինք Խորհրդային Միության սահմանները: չեն համաձայնել, մեզ հետ են տվել»,–ասաց Պողոսյանը։

Նա հավելեց, որ հանձնաժողով է եղել, Ռուսաստանի եւ Ադրբեջանի հետ համագործակցել են, որ սահմանները մնան նույն տեղում, նրանք չեն համաձայնել, դրա համար հայկական ուժերը զբաղեցրել են Խորհրդային Միության սահմանները:

Հիշեցնենք, որ Փաշինյանը հայտնել էր` այդ տարածքները հանձնվել են 7 շրջանների մաս լինելու տրամաբանության մեջ, ինչն արձանագրված է ՀՀ տարածքի վարչատարածքային բաժանման մասին օրենքում։ Նա հավելել էր, որ զորքերը հետ քաշելու հրաման է տվել մարտավարական ճանապարհ չկորցնելու համար։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայում Ադրբեջանի դեսպանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպանին և ասել, որ ամեն ինչում հայերն են մեղավոր
Ադրբեջանի դեսպանը արցախահայության դեմ ագրեսիան անվանել է․․․
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ «Արցախի հայերի դեմ ագրեսիայի մեղավորը Հայաստանն ու միջնորդներն են»
Նա Հայաստանին մեղադրել է «անտարբերության» և «վրեժխնդրության համար ժամանակ շահելու փորձի» մեջ, իսկ միջնորդներին՝ «կանխակալ մոտեցման»...
Պատերազմից 3 տարի անց ՀՀ տնտեսությունը կրկնապատկվել է, դիմադրողականությունը էապես մեծացել է. Քերոբյան
Մեր քաղաքականությունն այն է, որ Հայաստանը դառնա անհամեմատ ավելի բարձր դիմադրողական, ավելի զարգացած երկիր եւ կարողանանք հույսներս դնել մեզ վրա, ոչ…
Նրանց գործունեությունը Արցախի պետությունը վրաններում խողխողելու դասագրքային օրինակ է դառնալու. Սամվել Բաբայան
Սամվել Բաբայանը 44-օրյա պատերազմի և նոյեմբերի 9-ի հայտարարության առնչությամբ քրվարույթի շրջանակում չի հարցաքննվել…
Ադրբեջանը կեղծ դատավարությունների միջոցով «լեգիտիմացնում» է հայերին գերության մեջ պահելը. իրավաբան
Իրավաբանը բացասական վերաբերմունք է հայտնել...
Ադրբեջանում շարունակվում է կտտանքների եւ գերիների հետ անմարդկային վեաբերմունքի գործելաոճը. փորձագետ
Ադրբեջանում պաշտոնապես 55 հայ գերի կա...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ