News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 25
USD
481.63
EUR
545.49
RUB
6.17
Տեսնել լրահոսը

Այս տարի լրանում է Renault 4L-ի ներկայացման 60-ամյակը՝ հայտնի ավտոմեքենա, որը վաճառքի մեջ է արդեն արդեն 30 տարի, իսկ վաճառված նմուշների ընդհանուր թիվը հասնում է շուրջ 8 միլիոնի: Այս իրադարձության պատվին Renault-ը ներկայացրել է AIR4 թռչող մեքենան: Այս մասին գրել է 3dnews.ru-ն՝ հղում կատարելով Renault-ին։

AIR4 նախագիծն իրականացվել է Մայամիում գտնվող TheArsenale դիզայներական ընկերության հետ համատեղ: Թռչող մեքենան անիվներ չունի, այն քվադրոկոպտերի կառուցվածք ունի։

Սնուցման աղբյուրի ընդհանուր հզորությունը 90.000 մԱ/ժ է։  

AIR4-ը կարող է հորիզոնական թռչել մինչեւ 26 մ/վ արագությամբ՝ 45 աստիճան թեքությամբ: Առավելագույն հնարավոր թեքությունը 70 աստիճան է։

Վերելքի արագությունը կարող է հասնել 14 մ/վրկ-ի, սակայն անվտանգության նկատառումներով այն սահմանափակվում է 4 մ/վ-ով: Վայրէջքի արագությունը՝ 3 մ/վ: Տեսականորեն այս «քվադրոկոպտերը» կարող է թռչել մինչեւ 700 մ բարձրության վրա։

Նշվում է նաեւ, որ պտուտակներից յուրաքանչյուրի քարշի ուժը հասնում է 95 կգ-ի։ Սա ընդհանուր առմամբ կազմում է 380 կգ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ