News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 19
USD
481.65
EUR
546.14
RUB
6.3
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզում, այսօր` նոյեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 07։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 24-ամյա Հակոբ Հ-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 30 կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում, արագաչափի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդ Հակոբ Հ-ն, ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 24-ամյա Վիկտոր Մ-ն, 25-ամյա Տիգրան Կ-ն և 24-ամյա Գևորգ Գ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել