News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունվար 20
USD
481.65
EUR
546.14
RUB
6.3
Տեսնել լրահոսը

Երեկ Սոչիում տեղի ունեցած հանդիպման և ընդունված հայտարարության ամբողջ ենթատեքստը ընկալելու համար պետք է կարդալ այն, ինչ գրված չէր, և լսել այն, ինչ չասվեց բարձրաձայն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ասեմ կարճ. այս հանդիպումը ոչ մի առնչություն չուներ Արցախի հակամարտության հետ, քիչ կապ ուներ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հետ:

Համաշխարհային քաղաքական պլանավորման մեջ սրանք աննշան հարցեր են, տեխնիկական դետալներ, որոնք կարող են կիրառվել անհամեմատ ավելի մեծ մեխանիզմ աշխատեցնելու, կամ այն առհասարակ կանգնեցնելու համար:

Հարցերի հարցը մնում է մեկը. որ գերտերության ազդեցության տակ է լինելու Հյուսիս-Հարավ տրանսպորտային (էներգետիկ) համաշխարհային տնտեսական նշանակության միջանցքը:

Մնացածի մասին ավելի մանրամասն մեկ շաբաթից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ