News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 19
USD
481.65
EUR
546.14
RUB
6.3
Տեսնել լրահոսը

Իրանը առաջնահերթ ուշադրություն է դարձնում հարեւան երկրների եւ տարածաշրջանի երկրների հետ համագործակցությանը։ Այս մասին ՏՀԿ գագաթաժողովին մասնակցելու համար Թեհրանից Աշխաբադ թռչելուց առաջ ասել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին, հայտնում է «ԻՌՆԱ»-ն։

«Ինչպես բազմիցս նշել ենք, մենք առաջնահերթ ուշադրություն ենք դարձնում հարեւան երկրների եւ տարածաշրջանի երկրների հետ համագործակցությանը, եւ կարծում ենք, որ այդ համագործակցությունը կարող է շատ արդյունավետ լինել տնտեսական հարաբերությունների զարգացման գործում»,- ասել է նա։

Սա 15-րդ գագաթաժողովն է, որն անցկացվում է «Միասին՝ հանուն ավելի լավ ապագայի եւ բարգավաճ ապագայի» կարգախոսի ներքո»,- նշել է Իրանի առաջնորդը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել