News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 29
USD
482.57
EUR
540.24
RUB
6.13
Տեսնել լրահոսը


Աղմուկ բարձրացողները եկել այս դահլիճում անլեզու նստել են արդեն: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 30-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը՝ ՝ անդրադառնալով Տիգրան Մեծի 53 հասցեում լողավազանը քանդելու որոշմանը:

Փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ արձագանքեց. «Տպավորություն է, որ մենք եկանք բոլոր շատրվանները քանդում ենք: Երբ ավագանու նիստի օրակարգը վերջանա , այդ հարցով քննարկում կիրականացնենք, բայց ձեզ տեղեկացնեմ, որ 2020-ին Աբովյան 21 հասցեի բակում շատրվանը աշխատեցրեցինք, որը երկար տարիներ չէր աշխատում»:

Անի Խաչատրյանն էլ հակադարձեց. «Երկար տարիներ չի, ընդամենը մի փոքր ժամանակ է, մի հատ մատոռի խնդիր էր: Էդ բակը վերանորոգել են բակի բնակիչները, բակի բարերաները: Դա իմ բակն է, ու հեքիաթներ չպատմեք, դա միշտ է աշխատել: Ես չգիտեմ, թե ինչ գումարներ են աշխատել այդ նախագծում, բայց էդ բակում ձեր նշած թվերի խնդիր չի եղել»:

Փոխքաղաքապետն ասաց. «Ես ասում եմ, որ այդտեղ խնդիր էեղել, շատրվանները վերականգնվել են, ինչպես նաեւ Մոլոկանի այգում շինաշխատանքներ են գնում, որտեղի շատրվանները նույնպես վերականգնվելու են»:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ