News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 29
USD
482.57
EUR
540.24
RUB
6.13
Տեսնել լրահոսը

Ձեզ ավելի շատ ի՞նչն է հետաքրքրում. «Հայաստան» հիմնադրամն իրավունք ունեցել այդ գումարները փոխանցել պետական բյուջե, թե ո՞չ, թե՞ այդ գումարները ոնց են ծախսվել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 30-ին, ԱԺ-ում «Հայաստան» հիմնադրամին փոխանցված գումարները Կառավարությանը տալու հարցով քննիչ հանձնաժողովի նիստում հարց ուղղելով հանձնաժողովի նախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին, ասաց իշխող խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

«Հիմա բյուջե փող է մտել, էդ փողերի վրա նշվա՞ծ է, թե որտեղ պիտի ծախսվեր, թե՞ մնում է ու ծախսվում է»,-ասաց նա:

Ի պատասխան Արծվիկ Մինասյանը նշեց, որ քննիչ հանձնաժողովի նպատակն է պարզել, թե 52,7 մլրդ դրամը, որ Հիմնադրամը փոխանցել է կռավարությանը, նախ որքանով է այս փոխանցումը համապատասխանում հիմնադրամի  կանոնադրական նպատակներին, օրինական է եղել, թե ոչ. «Երկրորդ հարցը,  պետական բյուջեից կատարվող ծախսումները որքանով են համապատասխանել օրինականության, արդյունավետության եւ նպատակայնության չափանիշներին: Քննիչ հանձնաժողովի խնդիրը այդ 52,7 մլրդ դրամի պետական բյուջե փոխանցման, ինչպես նաեւ այդ միջոցների օգտագործման օրինականությունն է: Նվիրաբերության գումարն առանձին հաշվառում պետք է ունենա: Արդյոք եղել է առանձին հաշվառում, թե մտել են ընդհանուր բյուջե: Եթե մտել են ընդհանուր բյուջե, ինչպես է կառավարությունը նվիրաբերություն կատարող կազմակերպությանը հավաստիացնել, որ այդ գումարները ծախսվել են այն նպատակներով, որոնք ամրագրված են Հիմնադրամի կանոնադարության մեջ»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ