News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 26
USD
482.47
EUR
544.52
RUB
6.1
Տեսնել լրահոսը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմեն Շիրոյանի այսօր՝ նոյեմբերի 30-ին, բավարարել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանին՝«Վովայի Արշակին», կալանավորելու մասին հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի միջնորդությունը։Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Ավելի վաղ հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացրել էր, որ Արշակ Հակոբյանը, 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ զբաղեցնելով ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը եւ հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում դիտավորությամբ թաքցրել է հայտարարագրման ենթակա տվյալները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը, ինչպես նաեւ օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը` 22.007.259 ՀՀ դրամը:

NEWS.am-ի հետ զրույցում Հակոբյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը մեղադրանքը որակել է ապօրինի ու խայտառակ հետապնդում։

Հիշեցնենք, որ երեկ Արշակ Հակոբյանը ձերբակալվել է: Նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված /երկու դրվագ/` հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքը դիտավորությամբ թաքցնելու եւ ՀՀ ՔՕ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով նախատեսված` հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացման համար:

«Նման մեղադրանքի որոշման համար քննիչը պետք է դատվի». դատարանը քննում է «Վովայի Արշակին» կալանավորելու միջնորդությունը

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ