News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 29
USD
482.57
EUR
540.24
RUB
6.13
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԻԱ Նովոստի-ի հետ հարցազրույցում խոսել է Ղրիմի մասին։

«Եթե նախագահն արդեն ժամանել է այնտեղ (Ղրիմ - խմբ.)… Ռուսաստանի նախագահի հետ։ Լսեք, ուրիշ ի՞նչ ճանաչման կարող է լինել խոսքը: Դա պարզից էլ պարզ է, ինչպես ասում են Ռուսաստանում», - ասաց նա։

Պետության ղեկավարի խոսքով՝ իր այցը թերակղզի կնշանակի դրա՝ որպես Ռուսաստանի տարածքի ճանաչում։

«Դա ինձ եւ Պուտինի համար գաղտնիք չէ, ավելին, դա պարզապես գոյություն չունեցող հարց է։ Իմ եւ Պուտինի միջեւ նման հարց չկա»,- նշել է Լուկաշենկոն։

Նա հավելել է, որ իրեն արդեն ստացել է հրավերը։ «Ղրիմ այցելելու լիիրավ իրավունք ունեմ՝ ում պրոտեկտորատն էլ լինի, ում ղեկավարության ներքո էլ այն լինի։ Դա նաեւ իմ Ղրիմն է»,- ընդգծել է նախագահը։ «Մենք Պուտինի հետ հստակ պայմանավորվածություն ունենք, որ կմնանք Ղրիմում», - հայտնել է Բելառուսի ղեկավարը։ Լուկաշենկոն ասել է, որ ցանկանում է իր այցը սկսել Սեւաստոպոլից։

Ավելի վաղ Բելառուսի նախագահը դժգոհել է, որ Ռուսաստանի ղեկավարն իրեն չի տարել Ղրիմ, թեեւ խոստացել է, որ «կցուցադրի ինչ է արվել այնտեղ, իսկ արվել է շատ բան»։

Ի պատասխան՝ Վլադիմիր Պուտինը խորհուրդ է տվել իր գործընկերոջը, ով թերակղզում չի եղել Ռուսաստանի կազմի մեջ մտնելուց հետո, այցելել Սեւաստոպոլի նոր հուշահամալիր՝ նվիրված քաղաքացիական պատերազմի ավարտին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ