News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 29
USD
482.57
EUR
540.24
RUB
6.13
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մայր Աթոռում այսօր կքննեն Տեր Ղազար քահանա Պետրոսյանին կարգալույծ անելու հարցը: Տեր Ղազարին կարգալույծ անելու դիմումը աթոռանիստ Էջմիածին է ներկայացրել Հայ Առաքելական եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը:

Դիմումի հիմքը «Ապաշխարենք կառուցելով» ֆեյսբուքյան էջում տեղ գտած քաղաքական մի նյութ է Արտաշատի առաջիկա ընտրությունների վերաբերյալ: Էջի ադմինների շարքում է նաեւ Տեր Ղազարը, սակայն նրա շրջապատից մեզ փոխանցեցին, որ նա միակ ադմինը չէ:

Նյութը ընտրություններին մասնակից ուժերից մեկի՝ Քրիստոնեական Հայաստան կուսակցության ավագանու անդամի քարոզչական հոլովակ է: Դիմումի հիմքն այն է, թե հոգեւորականն իրավունք չունի խառնվել քաղաքականությանը, սակայն, որոշ տեղեկություններով, Գեւորգ եպիսկոպոսն ինքն է ներգրավված քաղաքական հարցերին եւ պատահական չէ, որ ընդամենը մի նյութի համար, եւ այն էլ առանց Տեր Ղազարից պարզաբանում պահանջելու, վերջինիս կարգալույծ անելու դիմում է ներկայացրել Մայր Աթոռ: Բանն այն է, որ Տեր Ղազարը վերջին տարիներին աչքի է ընկել ակտիվ քաղաքացիական կեցվածքով եւ երբեմն մարտնչել է գործող իշխանությունների՝ ազգային եւ հոգեւոր արժեքների դեմ որոշումների, քայլերի դեմ:

Հիշեցնենք, որ նա 2019-ին անգամ փիլոնազրկվեց, քանի որ ակտիվ մասնակցում էր ԱԺ-ում տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի ելույթի համար կազմակերպված բողոքի ակցիաներին: Ապա տեսաուղերձով դիմել էր Նիկոլ Փաշինյանին ասելով «Չհանդգնես իմ եպիսկոպոսների վրա ուժ բանեցնես, կչքվես էդտեղից, լսեցի՞ր Նիկոլ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այն արհավիրքը, որ եղել է մեզ հետ, դա մեծ ինքնախաբեության արդյունք է. ԱԳ նախարար
Թույլ մի տվեք, որ զանազան իրենց ընդդիմադիր հռչակած մարդիկ մանիպուլացնեն մարդկանց ու խաբեն...
«Կորոնավիրուսի թեստ պատրաստվում եմ հանձնել այսօր». Սուրեն Պապիկյանը չպատասխանեց այլ հարցերի
Լրագրողները մասնավորապես հարցեր ուղղեցին բանակի վերակազմավորման, պատերազմից հետո բանակի բարեփոխումների...
Մեր պարտության հիմքերն, իրականում, դրվել են 1994-ի մայիսին. Հակոբ Ասլանյան
Մենք բանակի վրա ոչինչ չպետք է ափսոսանք…
Բանակի տոնը պետք է նշել զինվորի կողքին. Արթուր Վանեցյան
Բանակի տոնը պետք է նշել զինվորի կողքին...
Այսօր ունենք բանակ, որն իր խնդիրները կատարելով կդառնա այն բանակը, որը մեզ թողել էր Վազգեն Սարգսյանը. Անդրանիկ Քոչարյան
Բայց դրա համար բոլորս պետք է մեր նպատակները մեկտեղենք եւ դուրս գանք այն այն իրավիճակից, որի արդյունքում ունեցանք 44-օրյա...
«Ժողովուրդ». Նոր հարցաքննություններ անորակ հրթիռների մատակարարման գործով
Հավելենք, որ 2016 թվականի ապրիլի 26-ին, Սերժ Սարգսյանի հրամանով, պաշտոնից ազատվել էր նաև Զինված ուժերի գլխավոր շտաբի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ