News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովի հրավերով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունը այցելել է ՌԴ հյուսիսային մայրաքաղաք:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ պետերբուրգցի գործընկերների ուղեկցությամբ երևանյան պատվիրակության անդամները նախ այցելել են Պիսկարյովյան հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցել Լենինգրադի պաշարման զոհերի հիշատակին: Այս հուշահամալիրում են գտնվում Բլոկադայի ժամանակ զոհված ավելի քան 420 հազար լենինգրադցիների և 70 հազար զինվորների եղբայրական գերեզմանները: Քաղաքապետ Հայկ Մարությանը և երևանյան պատվիրակության անդամներն այցելել են նաև Պիսկարյովյան հիշատակի ճեմուղի, որտեղ ծաղիկներ են խոնարհել Լենինգրադի պաշտպանության ժամանակ իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակը հավերժացնող հուշաքարին:

Այնուհետև ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի վարչակազմի նստավայրում` Սմոլնիում կայացել է Երևանի և Սանկտ Պետերբուրգի ղեկավարների պաշտոնական հանդիպումը:

Կարևորելով երկու քաղաքների միջև համագործակցության շարունակականությունը՝ քաղաքապետ Մարությանն ու նահանգապետ Բեգլովը նկատել են, որ հարաբերությունների ներուժը զարգացման և ընդլայնման մեծ հնարավորություն ունի: Կողմերը նաև փաստել են, որ ստորագրվող փաստաթուղթը նոր որակ կհաղորդի երկու քաղաքների միջև գործնական ծրագրերի իրականացմանը:

«Վստահ եմ, որ Երևանն ու Սանկտ Պետերբուրգը «Ճանապարհային քարտեզ»-ի շրջանակում էլ ավելի կընդլայնեն գործընկերային հարաբերությունները: Իսկապես, կա լայն դաշտ գործակցություն ծավալելու քաղաքաշինության, սոցիալական, առողջապահության, կրթության ու քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում«,- նշել է քաղաքապետ Մարությանն ու նահանգապետ Բեգլովին հրավիրել է փոխադարձաբար այց կատարել Երևան:

Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը նշել է, որ այցը լավագույնս կծառայի երկու քաղաքների միջև կապերի ամրապնդմանը և փոխշահավետ գործակցությանը նոր զարկ կհաղորդի:

«Մենք, ըստ էության, այս փաստաթղթով նոր թափ ենք հաղորդում եղբայրական երկու քաղաքների միջև առկա համագործակցությանը, որը, համոզված եմ, նոր հեռանկարներ է բացելու քաղաքային տարբեր ոլորտներում առարկայական ծրագրեր իրականացնելու համար: Սանկտ Պետերբուրգը համարվում է հայ հոգևոր մշակույթի ռուսական կենտրոններից մեկը և, օգտվելով առիթից, ուզում եմ առանձնակի կարևորել նաև տեղի հայ համայնքի մեծ ներդրումը քաղաքի զարգացման գործում»,- նշել է նահանգապետ Բեգլովն ու նկատել, որ երկուստեք հարաբերությունների առևտրատնտեսական կապերի զարգացման գործում, կարևոր դեր կխաղա Սանկտ Պետերբուրգում «Երևան» առևտրի տան և Երևանում «Սանկտ Պետերբուրգ» հյուրանոցի կառուցումը:

Ընդլայնված կազմով հանդիպմանը հաջորդել է համագործակցության հնգամյա ծրագրի ստորագրման պաշտոնական արարողությունը: Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովն ու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը երկու քաղաքների միջև ստորագրել են 2021-2025թթ. համագործակցության «Ճանապարհային քարտեզը»:

Ըստ փաստաթղթի՝ կողմերը պարտավորվել են 2021-2025թթ. ընթացքում զարգացնել փոխգործակցությունը քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում: Մասնավորապես, համատեղ ծրագրեր կիրականացվեն առևտրատնտեսական ու գիտատեխնիկական կապերի ընդլայնման, ինչպես նաև մշակութային ոլորտներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Հայաստանի խորհրդարանի նախագահին և նրան մաղթել «ուժ՝ պատասխան պատրաստելու համար»
Նման պատասխան ստանալուն պես մենք ուշադիր կուսումնասիրենք այն...
ՀՀ և ՌԴ ամենամյա երիտասարդական համաժողովը կանցկացվի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Գավառում
Հարցերի դեպքում զանգահարել ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդության…
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 4 տարով
Նշենք, որ Հայ-ռուսական համալսարանում մեկնարկել է «Ֆինանսական ինտեգրման խորացումը ԵԱՏՄ-ում» միջազգային գիտաժողովը։ Համաժողովին մասնակցում էին...
«Փաստ». «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու կարիք
Միաժամանակ, հաշվի առնելով, որ օրենքով արգելված է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ...
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Ըստ էության, Հայաստանը ցանկանում է ևս մեկ անգամ ցույց տալ, որ որպես դաշնակից դժգոհ է ՌԴ-ից...
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
Ամենաշատ