News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով  հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ ապօրինի հատված ծառերից ստացված փայտանյութի տեղափոխման, ինչպես նաև իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող ոստիկանության ծառայողների և անտառտնտեսության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՔԿ-ից:

Նախնական տվյալներով, 2021թ. նոյեմբերի 30-ին՝ ժամը 03։00-ի սահմաններում, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի Արծվաբերդի անտառպետության տարածքում ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժնի աշխատակիցները կանգնեցրել են փայտանյութով բեռնված «ՈւԱԶ» մակնիշի, առանց հաշվառման համարանիշի ավտոմեքենան, որից հետո նշված ավտոմեքենայի վարորդը դիմել է փախուստի։

Փայտանյութի տեղափոխման օրինականությունը ստուգելու նպատակով մեքենան ՀՀ ոստիկանության Տավուշի բաժնի հատուկ պահպանվող տարածք տեղափոխելու ժամանակ Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի մի քանի բնակիչներ խանգարել են փայտանյութով բեռնված մեքենայի տեղափոխմանը, այնուհետև ՀՀ ոստիկանության ծառայողներին և «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցներին հայհոյելով, նրանց քաշքշելով, ինչպես նաև մեքենան տեղափոխող անձանց նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներով խոչընդոտել են իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության ծառայողներին և անտառտնտեսության աշխատակիցներին: 

Քրեական գործի նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ