News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 22
USD
482.12
EUR
546.68
RUB
6.3
Տեսնել լրահոսը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը գրառում է արել՝ անդրադառնալով Աշոտ Մինասյանի կալանավորմանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հայաստանի Հանրապետության դատարանը կայացրեց հերթական որոշումը հանուն Ադրբեջանի Հանրապետության և կալանավորեց Աշոտ (Երկաթ) Մինասյանին»:

Հիշեցնենք, որ դատախազը Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք էր ներկայացրել՝ պնդելով, թե Մինասյանն ապօրինի ձեռք է բերել մեծաքանակ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր եւ սարքեր, դրանք տեղափոխել եւ պահել իրեն պատկանող շինությունում՝ քննության տվյալ փուլում ինքնությունը դեռեւս չբացահայտված անձանց հետ նախնական համաձայնությամբ։ Վճռաբեկ դատարանն արձանագրել էր, որ ապօրինի զենք-զինամթերք պահելու դրվագով առկա է հիմնավոր կասկած, իսկ ահա Փաշինյանի սպանության ենթադրյալ նախապատրաստման եւ իշխանության յուրացման դրվագներով՝ ոչ։

Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել է դատախազության բողոքը եւ գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

Առաջին ատյանի դատարանը վերջերս քննել է Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը եւ կրկին մերժել։ Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը եւ կալանավորել Մինասյանին, ինչն այսօր բավարարվել է։

Տպել
Ամենաշատ