News
Լրահոս
News
Կիրակի
Հունվար 23
USD
482.12
EUR
546.68
RUB
6.3
Տեսնել լրահոսը

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես երկկողմանի փակ է։

Լոռու մարզի Սպիտակի ոլորանները, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի Պուշկինո գյուղի հատվածը և Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի Լուսաղբյուր գյուղի հատվածը դժվարանցանելի են։

Տավուշի մարզի Դիլիջանի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը դժվարանցանելի են բեռնատարների համար։

Արագածոտնի մարզի Թալին-Մաստարա և Ապարան-Արագած ավտոճանապարհներին առկա է մերկասառույց։

Շիրակի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում, Տավուշի մարզի Դիլիջան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում տեղում է ձյուն։

Շիրակի մարզի Ջաջուռի ոլորաններում ձնաբուք է։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել