News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մի շարք փաստաբաններ ֆեյսբուքյան գրառումներով իրենց աջակցությունն են հայտնել դատավոր Զարուհի Նախշքարյանին, որին ԲԴԽ-ն Նիկոլ Փաշինյանի դստեր գործով ինքնաբացարկ չհայտնելու կապակցությամբ խիստ նկատողություն հայտարարեց:

Մասնավորապես, փաստաբան Միքայել Շխիմյանը գրել է. «Հարգելի ընկերներ, ինչպես գիտենք ԲԴԽ-ն վարչապետի փաստաբան Գյոզալյանի    մատնության հիման վրա, վարչապետի արդնախի որոշմամբ հարուցված վարույթով խիստ նկատողություն հայտարարեց՝ քաղաքացիական գործերով զբաղվող ընկերներիս բնորոշմամբ լավագույն և անկախ դատավորներից Զարուհի Նախշքարյանին։ Նույնիսկ ԲԴԽ դատավոր անդամներից  չդիմացան այդ ճնշմանը' կողմ քվեարկելով այդ աբսուրդ որոշմանը։

Հիմա հերթը վարչապետի մյուս պատվիրակի՝ հանրային խորհրդի նախագահ, Ստյոպիկ Սաֆարյանի մատնագրի հիման վրա նույն վարչապետի նախարարի հարուցած վարույթի քննության հերթն է, որը կայանալու է դեկտեմբերի 13֊ին։ Համակարգում համառորեն լուրեր են շրջանառվում, որ ԲԴԽ-ին հանձնարարված է ամեն գնով դադարեցնել դատավորի լիազորությունները՝ մի հատ հերթական նկատողությունը հայտարարելով, ԲԴԽ ներսում էլ մեկմեկու համոզել են ու քաջալերել են դերերի բաշխմամբ կողմ քվեարկել հերթական որոշմանը։

Անձամբ ես դատավոր Նախշքարյանին չեմ ճանաչում, կյանքում դժվար էլ քաղգործով նրա հետ առնչվեմ, միայն գիտեմ, որ նա եզակի անկախ դատավորներից մեկն է։

Եթե չկանգնենք անկախ դատավորի կողքին, որևէ մեկս իրավունք չենք ունենալու դժգոհելու այս կամ այն դատավորից։

Փաստաբանի մասնագիտությունն առանց անկախ դատարանի հեռանկար չունի, կարծում եմ բոլորս պետք է հետաձգենք բոլոր կարևոր գործերը ու փաստացի գործադուլ հայտարարելով  պետք է մասնակցենք այդ նիստին։

#Եսանկախդատարանիկողմնակիցնեմ»։

Իր հերթին փաստաբան Երվանդ Վարոսյանը գրել է. «Սա մեկ դատավորի հարց չէ... Սա իշխանության երրորդ ճյուղի նշույլներ առհասարակ ունենալ-չունենալու խնդիր է»։

Ի պշտպանություն Նախշքարյանի արտահայտվել են նաեւ փաստաբաններ Գեորգի ՄԵլիքյանը , Լուսինե Վիրաբյանը, Գրիգորի Պողոսյանը, Ռուզաննա Հովհաննեսյանը, Մամիկոն Մանուկյանը, Վարազդատ Հարությունյանը, Էրիկ Ալեքսանյանը, Լիպարիտ Սիմոնյանը:

Տպել
Ամենաշատ