
Հնդկաստանի հյուսիս-արեւելքում գտնվող Ասամ նահանգում մարդատար գնացքը վրաերթի է ենթարկել երկու վայրի փղի։ «Երկու չափահաս փղեր քայլում էին երկաթգծի երկայնքով, երբ Նյու Դելիից արեւելյան Դիբրուգար քաղաք մեկնող գնացքը վրաերթի ենթարկեց նրանց՝ գրեթե անմիջապես սպանելով կենդանիներին»,- ասել է ռեյնջեր Դիլիպ Կումար Դասը, փոխանցում է ABC News-ը:
Նա խոսքով` իշխանությունները դիահերձումից հետո թաղել են կենդանիներին։ «Վայրի փղերը հաճախ մտնում են մարդկանց տները տարվա այս եղանակին, երբ բրնձի դաշտերը պատրաստ են բերքահավաքի»,- հավելել է նա:
Ասամում մոտ 5000 վայրի ասիական փիղ է ապրում: