News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում  պարզվել են 27-ամյա երիտասարդին առևանգելու դեպքի հանգամանքները:

ՔԿ-ից NEWS.am_ին հայտնում են, որ քրեական գործով կատարված բազմակողմանի քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի 36-ամյա բնակիչը, տեղեկանալով իր ընկերոջ հասցեին  27-ամյա երիտասարդի ինստագրամյան էջից կատարված վիրավորական գրառումների մասին, պատժելու նպատակով նրան առևանգելու շուրջ նախնական համաձայնություն է ձեռք բերել վերջինիս գործընկերոջ և մի խումբ անձանց հետ: 

Պայմանավորվածության համաձայն՝ 27-ամյա երիտասարդի գործընկերը, չարաշահելով նրա հետ ունեցած փոխհարաբերություններից ձևավորված վստահությունը, իրականությունը դիտավորությամբ խեղաթյուրելով, վերջինիս կողմից իր մարմնի վրա դաջվածք կատարելու պատրվակով, 2020թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 21:09-ին, նրան հրավիրել է իր տանը կից աշխատասրահ: Նույն օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում, երիտասարդն այցելել է նշված վայր, որտեղ 36-ամյա տղամարդն իր ընկերոջ և մի խումբ անձանց հետ, շուրջ 1 ժամ 27-ամյա երիտասարդին ապօրինի զրկելով ազատությունից, ծեծի են ենթարկել վերջինիս՝ պահանջելով հայտնել նրա ինստագրամյան էջից վիրավորական գրառումներ կատարած անձի տվյալները:

Ստանալով բացասական պատասխան՝ նրանք շարունակել են հանցավոր գործողությունները և դանակով բռնություն գործադրելու սպառնալիքով երիտասարդին նստեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա և նրա կամքին հակառակ տեղափոխել մեկ այլ շինություն, որտեղ շուրջ մեկ և կես ժամ շարունակել են ապօրինի զրկել ազատությունից և ծեծի ենթարկել նրան: Այնուհետև՝ Ժամը 01:25-ի սահմաններում, 27-ամյա երիտասարդն ազատ է արձակվել իր ընկերոջ միջամտությամբ՝ հետագայում վիրավորական գրառումներ կատարած անձի տվյալները հայտնելու պայմանով:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 36-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը:

Վերջինիս մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եղբայրներով ծեծել են տաքսու վարորդին, վնասել մեքենան. Նրանցից մեկը դանակահարել է տաքսու կին ուղեւորին
Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ. կան ձերբակալվածներ...
Գորիսում 3 անձի նկատմամբ մահափորձի վարույթով հետախուզվող տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական…
Բերման ենթարկված հետախուզվողի մոտ ծալովի դանակ է հայտնաբերվել
ՆԳՆ ոստիկանության ՊԾ գնդի 4-րդ գումարտակի ծառայողները...
Աբովյանում երկու կողմից փակել են մեքենայի ճանապարհը, խմբով հարձակվել ու ծեծել վարորդին, կրակել նրա ուղղությամբ. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում շարունակվում...
Քանաքեռավանի գազալցակայանում պայթյունի հանգամանքները պարզվում են քրվարույթի շրջանակում. ՔԿ-ն մանրամասնում է
2024 թվականի մարտի 16-ին՝ ժամը 19․10-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր...
Ֆրանսիայի Ինտերպոլի կողմից հետախուզվող Արտուշը հայտնաբերվել է «Զվարթնոց»-ում
ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական...
Ամենաշատ