News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 22
USD
482.12
EUR
546.68
RUB
6.3
Տեսնել լրահոսը

Սեմերու հրաբուխը, որը գտնվում է Ինդոնեզիայի Արեւելյան Յավա նահանգում, շաբաթ օրը ակտիվացել է եւ սկսել է ծխի ու մոխրի տաք ամպեր ժայթքել։ Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է Ինդոնեզիայի տարերային աղետների հետեւանքների մեղմացման ազգային գործակալությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Հրաբխի ակտիվության աճը գրանցվել է տեղական ժամանակով մոտավորապես 15:20-ին։

CNN Indonesia-ի փոխանցմամբ՝ Արեւելյան Յավայում աղետների հետեւանքների մեղմացման ազգային գործակալության ղեկավարը հրաբխի ստորոտին մոտ բնակվող քաղաքացիներին կոչ է արել տարհանվել։

Ազգային գործակալության Twitter-յան էջում հաղորդվում է, որ տեղի գրասենյակի աշխատակիցները մեկնել են հրաբխի հնարավոր ժայթքման վայր՝ իրավիճակը վերահսկելու, տվյալներ հավաքելու եւ տարհանում իրականացնելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ