News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հանրապետության մեծությամբ երրորդ քաղաքում՝ Վանաձորում, այսօր՝ դեկտեմբերի 5-ին տեղի ունեցող ավագանու ընտրություններին մասնակցող իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն, Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Վանիկ Օհանյանը ՔՊ շտաբ է այցելել ծառայողական մեքենայով:

Համացանցում տարածվել են լուսանկարներ, որոնցում երևում է ՔՊ շտաբի մոտ կայանած համայնքապետի ծառայողական մեքենան եւ ինքը` պաշտոնակատար Վանիկ Օհանյանը:

NEWS.am-ի թղթակցին իշխող կուսակցության շտաբում հայտնեցին, որ Վանիկ Օհանյանը եղել է շտաբում, սակայն արդեն հեռացել է տարածքից։

Տպել
Ամենաշատ