News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 14
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն եւ եվրոպացի դաշնակիցները քննարկում են Ռուսաստանի խոշորագույն բանկերի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը եւ երկրի՝ «նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինա ներխուժելու» դեպքում ռուբլին դոլարի եւ այլ արտարժույթի կոնվերտացման հնարավորությունը, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրները։

«Պատժամիջոցները, այդ թվում` Ռուսաստանի որոշ խոշորագույն բանկերի եւ Ռուսական ուղղակի ներդրումների հիմնադրամի դեմ, նախագահ Ջո Բայդենը կարող է նախանշել Պուտինի հետ զրույցի ժամանակ: ԱՄՆ-ն կարող է նաեւ սահմանափակել ներդրողների` ռուսական պարտքը երկրորդային շուկայում գնելու հնարավորությունը, նշում են աղբյուրները։

Ամենաարմատական ​​տարբերակը Ռուսաստանին Swift ֆինանսական վճարային համակարգից օգտվելու հարցում մերժումն է, սակայն դա կվնասի հասարակ քաղաքացիներին, ուստի պաշտոնյաներն ավելի հակված են սահմանափակելու Ռուսաստանի՝ ռուբլին դոլարի, եվրոյի կամ բրիտանական ֆունտի կոնվերտացնելու հնարավորությունը»,- գրում է պարբերականը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ